Ինչպե՞ս ազատվեմ կյանքից անընդհատ բողոքող հարևանուհուց, չմեղադրեք ինձ, խնդրում եմ. նրա պատճառով հիասթափվում եմ կյանքից

Ես  չեմ հավատում  գուշակներին, թուղթ ու գրերին ու նման բաներին, բայց վերջերս  սկսել եմ հավատալ էներգետիկ վամպիրներին:

Ես մի հարևանուհի ունեմ,  որի հետ  մենք վերջերս ենք մտերմացել: Նա  մի քանի ամիս առաջ է տեղափոխվել  մեր  շենք:  Մենք նրա հետ ծանոթացանք վերելակում,  նա ինձ հրավիրեց  սուրճ խմելու  և  սկսեցինք հաճախակի տեսնվել, սկզբում  նա  ինձ վրա անմիջական  ու անկեղծ մարդու տպավորություն թողեց,  նա  պատմում էր իր կյանքի մասին; Հետո  ես զգացի, որ նրա հետ շփումից հետո ես սաստիկ հոգնածություն եմ զգում, գլուխս սկսում է ցավել:  Սկզբում ես դրան  ուշադրություն չէի դարձնում,  բայց որոշ  ժամանակ անց զգացի, որ նման վիճակը ինձ մոտ սկսվում է նրա հետ շփումից հետո:

Նա շատ ծանր մարդ է,  հոգեբանական առումով, շարունակ  գանգատվում է  առողջական վիճակից, նրանից բացասական  լիցքերի մեծ հոսք է  գալիս:  Նրա պատմելով, նրա կյանքում  ամեն ինչ վատ է, ամուսինն անհաջողակի մեկն է, բարեկամները նախանձ են,   հարևանները՝ բամբասկոտ,  երկիրը երկիր չէ,  երեխաները նրան չեն հնազանդվում և իրեն չեն գնահատում,  փողը չի բավականացնում: Նա ամեն ինչից դժգոհում է:  Մի խոսքով նրա հետ շփումից հետո  հիասթափվում եմ կյանքից:
Ես այդպիսին չեմ,   ես կենսուրախ մարդ եմ,  գոհ եմ այն ամենից, ինչ Աստված տվել է ինձ:

Եվ այժմ ես խուսափում եմ  նրա հետ հանդիպումներից,  տարբեր պատրվակներով  հրաժարում եմ մի գավաթ սուրճի հրավերից:  Այլևս ուժ չունեմ նրան լսելու: Միգուցե սխալ եմ, բայց չեմ ցանկանում նրա հետ  շփվել:

Իսկ դուք ինչպե՞ս կվարվեիք իմ փոխարեն:

Նյութը հրապարակման պատրաստեց Goodinfo-ն

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

Ինչպե՞ս ազատվեմ կյանքից անընդհատ բողոքող հարևանուհուց, չմեղադրեք ինձ, խնդրում եմ. նրա պատճառով հիասթափվում եմ կյանքից