Այս կնոջ արյունն այնքան թունավոր էր, որ հարկ եղավ փակել հիվանդանոցը. ա՜յ քեզ պատմություն, նման բան լսած չկայի

Շտապ օգնության բժիշկները իրենց աշխատանքի ընթացքում բախվում են  մեծ քանակության սթրեսների և ճգնաժամային իրավիճակների հետ:  Սակայն նրանց առաքելությունը կյանք փրկելն է, և դա նրանք անում են ամեն օր, նույնիսկ օրական մի քանի անգամ:

Հիվանդին բուժելու համար հարկ է լինում  կատարել հետազոտություն, անալիզներ վերցնել: Սակայն երբեմն լինում են դեպքեր, երբ հնարավոր չի լինում պարզել  հիվանդության պատճառը, որքան ջանք էլ, որ թափվի:

Այս երիտասարդ կնոջ պատմությունը  այդպիսի պատմություններից է:  Նա տառապում էր   վերջին ստադիայի քաղցկեղով:  Սակայն այն ինչ  կատարվում էր նրա հետ սարսափ կամ ֆանտաստիկ ֆիլմ է հիշեցնում:  Շատ փորձառու բժիշկներ այդպես էլ չկարողացան բացատրել, թե ինչպես կարող էր  նման բան տեղի ունենալ:  Նա 31 տարեկան էր, երբ տեղափոխեցին շտապ օգնության հիվանդանոց,  նրա վիճակը գնալով վատանում էր: Բուժքույրերից մեկը նկատեց նրա մաշկի արտասովոր գույնը և զգաց, որ  արյունից  ամոնիակի հոտ  գալիս: Նա նաև նկատեց, որ կնոջ արյան մեջ  տարօրինակ բյուրեղներ կան:    Եվ հանկարծ բուժքույրերը սկսեցին հերթով ուշաթափվել:  Նրանցից մեկը չուշաթափվեց, բայց զգաց, որ չի կարողանում կառավարել վերջույթները:

Այդ գիշեր  հիվանդանոցի    23 աշխատակիցների մոտ վատացավ ինքնազգացողությունը և հարկ եղավ հիվանդանոցի անձնակազմը և հիվանդներին  էվակուացնել:  Հիվանդ կնոջը չկարողացան փրկել և նա մահացավ  երիկամների անբավարարությունից: Հիվանդանոցում   անձնակազմի և հիվանդների ինքնազգացողության վատացումը տարօրինակ էր և ստիպված եղան հրավիրել համաճարակաբանների՝ պարզելու համար պատճառը:

Պարզվեց, որ  մահացած կինը  որպես ցավզրկող տևական ժամանակ օգտագործել էր դիմեթիլսուլֆոքսիդ, դրանով էլ պայմանվորված էր նրա մաշկւի արտասովոր գույնը  և արյան մեջ բյուրեղների առկայությունը:  Պարզվում է, որ  դիմեթիլսուլֆոքսիդը  կնոջ օրգանզիմում վերածվել էր  դիեթիլսուլֆատ թունավոր գազի, որն էլ արտազատվելով կնոջ մարմնից թունավորել էր հիվանդանոցի օդը:

Նյութը հրապարակման պատրաստեց՝ Goodinfo-ն

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

Այս կնոջ արյունն այնքան թունավոր էր, որ հարկ եղավ փակել հիվանդանոցը. ա՜յ քեզ պատմություն, նման բան լսած չկայի