Այս նշանները վկայում են В12 վիտամինի  անբավարարության մասին. սա ոչ մի դեպքում անտեսել չի կարելի

Մեր օրերում ամեն չորրորդ մարդու մոտ հայտնաբերվում է այս վիտամինի անբավարարությունը:  Վիտամին В 12-ը առանցքային դեր է կատարում էրիթրոցիտների  արտադրման մեջ,  որոնք օրգանիզմով տարածում են թթվածինը:  Իսկ առանց թթվածնի մարդն ապրել չի կարող, իսկ արյունը  թթվածնով հարստացնելը  էներգիա է տալիս և կենսական ուժ է հաղորդում:

Վիտամին В 12-ը  ապահովում է նորմալ արյան շրջանառություն,  նյարդային համակարգի աշխատանքը,  խթանում է մարսողությունը, նպաստում է  երկաթի յուրացմանը,   ապահովում է ճարպերի և ածխաջրերի փոխանակությունը և այլն:

Այս վիտամինի անբավարարությունը սպառնում է հատկապես 60 տարեկանից բարձր անձանց,  որոնց մոտ  նվազում է ստամոքսահյութի  արտադրությունը, աուտոիմունային հիվանդություններով  տառապողներին, բուսակերներին, դիաբետիկներին:

Վիտամին В12-ի անբավարարության մասին են վկայում հետևյալ ախտանշանները.

 

Անընդհատ քնելու ցանկությունը

Վերջույթներում ծակծկոցը, թմրածությունը,

Հիշողության կորուստը

Թուլությունը և գլխապտույտը

Մաշկի  դեղնությունը

Հարթ լեզուն

Տագնապայնությունը և տխուր տրամադրությունը

Տեսողական նյարդի խանգարումը

Այս վիտամինի անբավարարությունը կարելի է լրացնել մի շարք մթերքների օգնությամբ, ինչպիսիք են ծովային մթերքները,  միսը, կաթնամթերքը,  ձուն:

Նյութը հրապարակման պատրաստեց Goodinfo-ն

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

Այս նշանները վկայում են В12 վիտամինի  անբավարարության մասին. սա ոչ մի դեպքում անտեսել չի կարելի