Գիտե՞ք, թե ինչ է լինում ձեզ հետ, երբ պարզվում է, որ խնձորի հետ որդ եք կերել

Հավանաբար շատերի դեմքը ծամածռվեց, որովհետև նման բան գրեթե բոլորի հետ է պատահել և դեռ էլի կարող է պատահել: Բնականաբար, ոչ ոք ախորժակով և իր կամքով այդ որդին կուլ չի տա:
Նախ, պետք չէ տագնապել, անհանգստանալ, խուճապի մատնվել: Ձեր մարմնի հետ ոչ մի լավ կամ վատ բան չի պատահել:

Բանն այն է, որ խնձորի որդը չի կարող ապրել մարդու մարմնում: Ստամոքսը դրանց մարսում է այնպես, ինչպես մյուս մթերքները: Եթե սրտխառնոց եք ունենում, ապա դա միայն երևակայության արդյունքում է, երբ դուք պատկերացնում եք այդ որդին ձեր ստամոքսում: Պարզապես պետք չէ ուշադրություն դարձնել դրա վրա:
Բացի այդ, որդերը սպիտակուց են, ընդ որում պրոտեինի շատ բարձր պարունակությամբ: Ստացվում է, որ մենք պետք է որդին շնորհակալ լինենք, որ մեծ քանակությամբ սպիտակուցն «ինքն իր ոտքով» հայտնվել է մեր օրգանիզմում:


Բացի այդ, չմոռանանք մի փաստ, որ ասիական երկրներից շատերում որդերը մատուցվում են որպես լիարժեք ուտեստ: Կրկին շատերի դեմքը ծամածռվեց, երբ պատկերացրին թե ինչպես են այդ որդերին ուտում:

Հիշեցնենք, որ որդեր կարող են լինել միայն օրգանական մրգերում, ինչը նշանակում է, որ դուք կերել եք մաքուր և օգտակար խնձոր, որովհետև որդերը շատ «բարձրաճաշակ են» և երբեք չեն «հյուրընկալվում» քիմիական պարարտանյութերով հագեցած պտուղների մեջ:

 

Նյութը հրապարակման պատրաստեց՝ Goodinfo-ն

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

Գիտե՞ք, թե ինչ է լինում ձեզ հետ, երբ պարզվում է, որ խնձորի հետ որդ եք կերել