Վե՛րջ, ես որոշել եմ լավատես լինել. աշխարհը ոչ թե գեղեցկությունը կփրկի, այլ լավատեսությունը. ԿԱՐԴԱԼ ԱՆՊԱՅՄԱՆ

Ես աշխատում եմ ուրախանալ կյանքի ամեն վայրկյանի  համար;  Երբեմն  հոռետեսությունը գլուխ է բարձրացնում, բայց ես պայքարում եմ դրա դեմ; Իմ կյանքում ամեն ինչ պատահել է՝  հիվանություններ, անհաջողություններ, ֆինանսական անհաջողություն, թանկագին մարդու կորուստ;

Ինձ ճանաչողները զարմանում են, ինչպես եմ կարողանում հաղթահարել դժվարությունները և  դրա հետ մեկտեղ կյանքին  լավատեսությամբ նայել ; Պարզապես ամեն առավոտ արթնանալիս ես մտածում եմ, որ նոր օր է սկսվել, իսկ դա նշանակում է ինձ նոր կյանք է սպասվում;

Ես չեմ կորցնում լավատեսությունը, չնայած, որ պարտքեր ունեմ, ընկերուհուս հետ  վիճել եմ և չեմ ցանանում նրան ներել; Ես ձգտում եմ իմ կյանքից հեռացնել այն ամենը, ինչ բացասական է ազդում իմ կյանքի վրա:

Ես աշխատում եմ միշտ ժպտալ  ու մարդկանց մեջ տեսնել միայն լավը;

Ես չեմ հասկանում այն մարդկանց, ովքեր շարունակ գանգատվում են ու դժգոհում են կյանքից;

Լավատես լինելու որոշումն ինձ հեշտությամբ չի տրվել, ես ազատվել եմ դեպրեսիայից, որն իմ կյանքը մոխրագույն երանգով էր լցրել և կար ժամանակ, երբ մտածում էի ինքնասպանության մասին;

Բայց ես կարողացա  դուրս գալ այդ վիճակից  առանց որևէ դեղորայքի  և առանց հոգեթերապևտի օգնության, ես որոշեցի լավատես լինել;

Ինչպե՞ս:  Ես դադարեցի տխուր երաժշտություն լսել ու տխուր ֆիլմեր դիտել,  փորձում եմ մոռանալ անցյալի դժվարին օրերի հետ կապված ամեն ինչ:

Ծիծաղեք, ժպտացեք, եթե ձեզ մոտ ամեն ինչ շատ վատ է: Կանգնեք հայելու առաջ և հայելու մեջ կտեսնեք  մի անհատ, որն արժանի է լավ կյանքի; մոռացեք վախերի մասին, դրանք արգելակում են  մեր զարգացումը;  Պարզապես  ապրեք, քանի դեռ  հնարավոր է: Մի վախեցեք թշնամիներ ունենալուց, նրանք   դաս են տալիս  և օգնում են փորձ ձեռք բերել;

Կյանքը հիասքանչ է:

Նյութը հրապարակման պատրաստեց Goodinfo-ն

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

Վե՛րջ, ես որոշել եմ լավատես լինել. աշխարհը ոչ թե գեղեցկությունը կփրկի, այլ լավատեսությունը. ԿԱՐԴԱԼ ԱՆՊԱՅՄԱՆ