Երբ հրեշտակները փորձում են մեզ ինչ որ բան զգուշացնել, ահա, թե ինչ են անում նրանք. ուղղակի պետք է իմանալ այս նշանները

Մենք մեր պահապան հրեշտակներից ուղերձներ ենք ստանում ամեն վայրկյան, սակայն շատերը դա չեն նկատում: Հրեշտակային լեզուն անհասանելի է մարդկային ընկալման համար:

Ահա, թե ինչպես կարող են հրեշտակները մեզ որևէ բան հուշել.

  • Տեսիլքների միջոցով

Հրեշտակները կարող են հանդես գալ որպես հանկարծ աչքի առաջ հայտնված պատկերներ, առկայծող կետեր, որ մենք տեսնում ենք կամ ուղղակի զգում: Կրկնվող թվերը, օրինակ 111, ևս կարող է նշան լինել: Նշաններ կարող են ուղարկվել նաև երազների միջոցով:

  • Զգացողությունների միջոցով

Երբ հանկարծակի ուրախության զգացում եք ունենում, կամ տխրում եք, կամ հանկարծ սենկայում օդի ջերմաստիճանի փոփոխություն ենք զգում, սա ևս նշան է: Երբ զգում ենք, որ մեր կողքին մեկը կա, սակայն ֆիզիկապես ոչ ոք էլ չկա,կամ զգում ենք օրինակ ծաղիկների անուշ բույր, սրանք բոլորը նշաններ են:

  • Մտքերի միջոցով

Ձեզ հետ պատահե՞լ է, որ երկար մի խնդրի լուծում փնտրեք, ոչ մի կերպ չկարողանաք գտնել, համակերպվեք, որ խնդիրն անլուծելի է, մեկ էլ հանկարծ չգիտես ինչպես գլխում մի միտք է ծագում և ուզում ես ուրախությունից գոչել՝ էվրիկա: Դե արդեն գլխի ընկաք, թե ով էր այդ միտքը ուղարկել: Կամ երբ հանկարծ այնպիսի մտքեր ենք արտահայտում, որ ինքներս էլ ենք զարմանում:

  • Հնչյունների միջոցով

Պատահել է չէ՞, որ շատ պատահական մի բան եք լսել, որ հետո ձեզ շատ է պետք եկել: Դա ամենևին էլ պատահականություն չէ: Սա հրեշտակների հետ շփման ամենահիմնական ուղին է:

 

Նյութը հրապարակման պատրաստեց Goodinfo-ն 

 

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

Երբ հրեշտակները փորձում են մեզ ինչ որ բան զգուշացնել, ահա, թե ինչ են անում նրանք. ուղղակի պետք է իմանալ այս նշանները