ԹԵՍՏ. Ո՞ր կենդանուն տեսաք առաջինը, ահա, թե ինչ կարող է պատմել դա ձեր մասին

Շուն

Եթե տեսա շանը, ապա դուք ամուր կանգնած եք ձեր ոտքերի վրա: Դուք վստահ եք ձեր յուրախանչյուր խոսքի, քայլի ու համոզմունքի մեջ: Ձեր նշանաբանն է՝ միշտ առաջ: Ձեզ ոչ մի խնդիր չի վախեցնի, պատրաստ եք գրավել ցանկացած բարձունք: Ունեք հստակ արտահայտված սեփական կարծիք ու ԵՍ:

 

Կատու

Եթե տեսաք կատվին, ապա դուք ուզում եք, որ ձեր մասին հոգ տանեն, սիրեն, գուրգուրեն, բայց և այնպես դուք չունենաք որևէ պարտավորություն կամ կախվածություն. լինեք ազատ, ինչպես կատուն: Շատ եք սիրում հարմարավետություն, կարող եք բավականին մեծ ժամանակ ու միջոցներ տրամադրել ձեր հաճույքների համար:

 

Ձի

Եթե տեսաք ձիուն, ապա այս պահին ձեր կյանքում կա որևէ խնդիր, որ ձեզ հանգիստ չի տալիս հուզական առումով: Հնարավոր է նաև՝ գերհոգնած եք: Փորձեք խնայել ձեզ, ձեր ուժերը, ձեր հույզերն ու զգացմունքները: Մի վատնեք դրանք անիմաստ կերպով  և անարժան մարդկանց վրա:

Առյուծ

Եթե առաջինը տեսաք առյուծին, անխոս, դուք առաջնորդ եք: Տարբերվում եք ամբոխի մեջ, գրավում եք բոլորին, ձեր մեկ բառը հերիք է, որ շատերը ձեզ նայեն որպես առաջնորդի և սկսեն քայլել ձեր ետևից: Բայց փորձեք չգոռոզանալ, հակառակ դեպքում կկորցնեք ձեր դիրքը:

 

Թութակ

Եթե տեսաք թութակին, ապա դուք վառ անհատականություն եք, ունեք հարուստ երևակայություն և շատ եք սիրում կյանքը: Ձեր ճկուն միտքը զարմացնում է շատերին, դուք մյուսների պես չեք, դուք այլ կերպ եք մտածում և հենց դա էլ ձեր հաջողության գրավականն է:

 

Կարապ

Եթե տեսաք կարապին, ապա դուք հավերժ ռոմանտիկ եք, ասես հավերժ սիրահարված լինեք, կյանքին, մարդկանց, բնությանը, ամեն ինչին… և դա հիասքանչ է:

 

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

ԹԵՍՏ. Ո՞ր կենդանուն տեսաք առաջինը, ահա, թե ինչ կարող է պատմել դա ձեր մասին