Կեֆիրով կարկանդակ, պատրաստվում է շատ արագ և հեշտ. այ սրանից հաստատ ոչ ոք չի կարողանա հրաժարվել

Բաղադրիչներ

4 բաժակ ալյուր

1 բաժակ կեֆիր

2 ձու

2 թեյի գդալ շաքարավազ

2 ճաշի գդալ բուսայուղ

1 թեյի գդալ սոդա

1 թեյի գալ աղ

Լցոնի համար

Կանախ սոչ մի քանի ճյուղ

3-4 հատ կարտոֆիլ

Աղ ըստ ճաշակի

Պղպեղ  ըստ ճաշակի

Պատրաստման եղանակը

Կեֆիրը և սոդան միացնել, խառնել, սպասել մինչև ռեակցիան  անցնի, երբ կեֆիրտը դադարի  փրփրել ավելացնել  աղ, շաքարավազ  բուսական յուղ, ձվերը:  Խառնել  և աստիճանաբար ավելացնել ալյուրը: Ստացվում է փափուկ, ձեռքերին չկպչող խմոր: Խմորը մեկ ժամով դնել սառնարանը:

Լցոնը պատրաստելու համար կարտոֆիլը նախապես եփել,  կեղևը հեռացնել,   տրորել պատառաքաղի օգնությամբ, համեմել աղով և պղպեղով, ավելացնել մանր կտրատված կանաչ սոխը: Կարելի է նաև այլ կանաչի օգտագործել, ըստ ցանկության:

Խմորը դուրս բերել սառնարանից, բաժանել առանձին մասերի, յուրաքանչյուրի մեջ  լցոն լցնել, խմորի եզրերը միացնել և տապակել բուսայուղ մեջ երկու կողմից:

Նյութը հրապարակման պատրաստեց՝ Goodinfo-ն

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

Կեֆիրով կարկանդակ, պատրաստվում է շատ արագ և հեշտ. այ սրանից հաստատ ոչ ոք չի կարողանա հրաժարվել