Հնդկաձավարով լցոնած սունկը ուղղակի անմահական ուտեստ է, ուտելիս չես կաողանում կանգ առնել, ուտողն էլ գլխի չի ընկնում, որ միջուկը մսից չի

Այս յուրօրինակ ուտեստը անտարբեր չի թողնի ոչ ոքի:  Այնպիսի անուշ բույր է տարածվում պատրաստելիս, և այնքան նրբահամ է ու այնքան գեղեցիկ, որ  ոչ ոք չի կարողանում դիմակայել:

Այս ուտեստը պատրաստելու համար պետք է ընտրել մեծ չափի և ցանկալի  է միևնույն չափի սնկեր:

Բաղադրիչներ

Սունկ 12 հատ

Հնդկաձավար 100 գ

Պինդ տեսակի պանիր 100 գ

Սոխ 1-2 հատ

Աղ, սև պղպեղ ըստ ճաշակի

Բուսայուղ 2-3 ճաշի գդալ

Պատրաստման եղանակը

Հնդկաձավարը եփել մինչև լիովին պատրաստ լինի:

Սնկերի ոտիկները կտրել և մանր կտրատել, գլխիկները մաքրել:

Սոխը մանր կտրատել  և տապակել  բուսայուղով  սնկերի ոտիկների հետ: Համեմել աղով և պղպեղով:

Հնդկաձավարը միացնել  տապակած սոխի և սնկի ոտիկների վրա,  և լավ  խառնել:

Ջեռոցի տապակի վրա յուղաթուղթ փռել և  վրան դնել սնկերի գլխիկները և լցոնել  հնդկաձավարով:  Վրան լցնել  քերած պանիր:

Եփել 180 աստիճանի տակ մոտ 30 րոպե:

Այս ուտեստը կարելի է մատուցել թե որպես ինքնուրույն ուտեստ և թե որպես խավարտ: Համտեսողները ըստ արժանվույն կգնահատեն ձեր ջանքերը:

 

 

Նյութը հրապարակման պատրաստեց Goodinfo-ն

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

Հնդկաձավարով լցոնած սունկը ուղղակի անմահական ուտեստ է, ուտելիս չես կաողանում կանգ առնել, ուտողն էլ գլխի չի ընկնում, որ միջուկը մսից չի