Ձեզ հետ եղե՞լ է, որ մի ամբողջ օր չուզենաք ջուր խմել. ահա, թե ինչ կարող է դա նշանակել…

Ձեզ հետ պատահե՞լ է, որ ամբողջ օրվա ընթացքում ջուր խմելու ցանկություն չունենաք… ինձ հետ պատահել է, և սա ինձ շատ հետաքրքրեց:

Բոլոր բժիշկները միաբերան պնդում են, որ ջուր պետք է խմել նույնիսկ այն դեպքում, երբ ծարավ չես: Ընդ որում շատ կարևոր է, որ այն, ինչ խմում եք, լինի մաքուր ջուր, ոչ թեյ, ոչ հյութ, ոչ այլ հեղուկներ:

Ըստ բժիշկների՝ մարդկանց ջուր խմելու ցանկության բացակայությունը խոսում է օրգանիզմում որոշակի խախտումների ի հայտ գալու մասին: Այսինքն օրգանիզմը ունի ջրի պահանջ, սակայն որոշ խախտումների հետևանքով չի զգում, որ կա այդ պահանջը:

Այդ խնդիրները մասնավորապես կարող է երիկամների ֆունկցիայի կամ նյարդային բջիջներում փոխանցման և ընկալման իմպուլսների խախտման հետևանք լինել:

Նման խնդիր զգալու դեպքում, լավ կլինի դիմել բժիշկի:

Ինչպես հայտնի է, մարդու օրգանիզմը նորմալ ջերմաստիճանի և խոնավության պայմաններում ծախսում է մինչև 2.5 լիտր ջուր, իսկ շոգ միջավայրում կամ ֆիզիկական ակտիվության ժամանակ օրգանիզմը շատ ավելի արագ է ջրազրկվում: Իսկ օրգանիզմում ջրի պակասը հարմար առիթ է ստեղծում երիկամներում քարերի, ավելորդ քաշի, արյան խտացման, գլխացավերի, կնճիռների առաջացման համար:

Օրական պետք է օգտագործել գոնե 2 լիտրի չափով ջուր՝ վերը նշված խնդիրներից խուսափելու համար: Եվ հիշեք, խոսքը հենց մաքուր ջրի մասին է:

 

Նյութը հրապարակման պատրաստեց Goodinfo-ն

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

Ձեզ հետ եղե՞լ է, որ մի ամբողջ օր չուզենաք ջուր խմել. ահա, թե ինչ կարող է դա նշանակել…