Մի քանի պատճառ, որ վկայում են, որ տարիքի հետ ընկերներ կորցնելն անխուսափելի է

Դուք վախենում եք կորցնել ձեր ընկերներին և ամենևին պատրաստ չեք նրան, թե ինչ է պատրաստում կյանքը ձեզ համար:

 

Տարօրինակ է, բայց եթե տարիքի հետ դուք  չեք կորցնում ընկերներին, նշանակում է, դուք չեք  մեծանում:

Ասվածի իմաստը կայանում է նրանում, որ մեծանալով, դուք լիովին այլ մարդ եք դառնում,  դուք ապրւմ եք լիովին նոր կյանքով  և բնական է, որ ձեր կյանքում կհայտնվեն նոր մարդիկ և  նոր մտքեր կունենաք:

Սակայն վատ է, որ պետք է բաժանվել հին ընկերներից այդ փոփոխությունների արդյունքում:

Բարձր զգոնությունը կստիպի  կորցնել ընկերներին, տարիքի հետ մարդը սկսում է  պահպանել ու պաշտպանել  իր կյանքում ամենակարևորն ու ամենանշանակալին: Նոր մարդկանց  հետ հարաբերությունները կսկսեն զագանալ  ընդհանուր հետաքրքրություների շնորհիվ:

Տարիների ընթացքում մարդը սկսում է ընդունել, որ  շատ բաներ կորցրել են իրենց կարևորությունը:

Տարիքի հետ փոխվում է հետաքրքրությունների շրջանակը,  զրույցների  թեման, ի հայտ են գալիս նոր հետաքրքրություններ:

Ժամանակի անբավարարությունը ևս ստիպում է կորցնել ընկերներին:  Յուրաքանչյուրը զբաղված լինելով իր գործերով, իր աշխատանքով, չի կարողանում ժամանակ տրամադրել ընկերներին:

Անկեղծության բացակայությունը նույնպես կարող է պատճառ դառնալ ընկերների հետ բաժանմանը:  Հասունանալով շատերը սկսում են ատել սուտը և կեղծիքը և եթե նախկինում հանդուրժում էին,  ապա այլևս չեն ցանկանում հանուրժել:

Նյութը հրապարակման պատրաստեց՝ Goodinfo-ն

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

 Մի քանի պատճառ, որ վկայում են, որ տարիքի հետ ընկերներ կորցնելն անխուսափելի է