Ուղեկցորդուհին նկատեց թակնարժեք հագնված տղամարդու կողքին նստած անխնամ շիկահերին և հասկացավ, որ մի բան այն չէ

Շելիա Ֆրեդերիկը աշխատում է որպես ուղեկցորդուհի: Մի անգամ ամենահասարակ չվերթը դեպի Սան-Ֆրանցիսկո փոխեց նրա կյանքն ամբողջովին:
Բոլոր ուղևորները զբաղեցրել էին տեղերը և ուղեկցորդուհիները, կանոների համաձայն, վերջին անգամ շրջեցին տեսնելու, թե արդյո՞ք ամեն ինչ կարգին է: Հանկարծ Շելիան ստուգման ընթացքում նկատեց, որ ուղևորներից մեկը՝ թանկարեք հագնված մի տղամարդ, թափթփված ու տարօրինակ տեսքով շիկահեր աղջկա հետ է:

Աղջկա հայացքը ևս տարօրինակ թվաց նրան:
Շելիան գլխի ընկավ, որ ինչ-որ բան այն չէ, նա գնաց զուգարան և այնտեղ թուղթ ու գրիչ թողեց, հետո դուրս եկավ և աղջկան հայացքով ցույց տվեց, թե ուր գնա:

Աղջիկը գնաց զուգարան, իսկ երբ նա դուրս եկավ, Շելիան այնտեղ գրված գտավ «Օգնեցեք ինձ»:
Շելիան անմիջապես տեղեկացրեց Սան-Ֆրացիսկոյի ոստիկանությանը: Պարզվեց, որ տղամարդն իրականում հանցագործ է, ով զբաղվում է թրաֆիքինգով, աղջիկն էլ նրա զոհն էր:
Պարզվեց նաև, որ աղջիկը դեռահաս էր, ընդամենը 14 տարեկան: Նրան առևանգել էին երկու ամիս առաջ:

Այդ դեպքից հետք Շելիան միացավ Airline Ambassadors International կազմակերպությանը, որը պայքարում է թրաֆիքինգի դեմ հենց ինքնաթիռներում:

Airline Ambassadors International կազմակերպությունը պատրաստում է ուղեկցորդուհիներին ճանաչել թրաֆիքինգի զոհերին ինքնաթիռում:

Փոքրիկ աղջկան այժմ վտանգ չի սպառնում, նա իր ծնողների հետ է և անչափ երախտապարտ է Շելիային՝ իր կյանքը փրկելու համար:


Ըստ վիճակագրության՝ օրական 1.2 միլիոն մարդ թրաֆիքինգի զոհ է դառնում: Նրանց օգտագործում են այնպիսի աշխատանքներում, որ պատկերացնելն անգամ սարսափելի է:

Զգոն եղեք, պաշտպանեք ձեր երեխաներին:

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

Ուղեկցորդուհին նկատեց թակնարժեք հագնված տղամարդու կողքին նստած անխնամ շիկահերին և հասկացավ, որ մի բան այն չէ