Սա պիտի կարդան բոլոր ծնողները. ինչ անել, որ երեխան միշտ առողջ լինի, բժիշկ Կոմարովսկու անգին խորհուրդները

Ծնողների ամենամեծ ցանկությունը իրենց երեխային միշտ առողջ լինի և երջանիկ տեսնելն է: Բավական է երեխան հիվանդանա և խախտվում է ողջ ընտանիքի կյանքի ռիթմը, ընկնում է բոլորի տրամադրությունը:

Ահա, թե ինչ կարևոր խորհուրդներ ունի ձեզ տալու ականավոր  մանկաբույժ Կոմարովսկին:

  • Երեխային շատ մաքուր օդ է պետք

Հաճախ դուրս եկեք երեխայի հետ զբոսանքի: Երեխան պետք է վազի, խաղա, թռչկոտի և հագուստը չպետք է սահմանափակի երեխայի  շարժումները: Ամռանը երեխային  տարեք հանգստանալու գյուղում, այլ ոչ թե  ժամանակակից լողափերում: Երեխայի համար չկա ոչինչ ավելի կարևոր քան մաքուր օդը,  թարմ ու էկոլոգիապես մաքուր մրգերն ու բանջարեղենները,  թող նա վազվզի բոբիկ ոտքերով խոտերի վրա,  լողանա գետակում:

 

  • Մի տարվեք չափից շատ ստերիլությամբ

Երեխան, ով ապրում է բարձր ստերիլության պայմաններում,  շատ հեշտությամբ է վերցնում ցանկացած վարակ և միկրոբ:

 

  • Խուսափեք դեղատնային վիտամիններից

Աշխատեք, որպեսզի երեխան վիտամիններ ստանա բնական ճանապարհով՝ մրգերի, բանջարեղենի,  ձավարեղենի, կաթնամթերքի և այլն օգտակար մթերքների միջոցով:

  • Մի ստիպեք երեխային ուտել

Եթե երեխան առողջ է և հրաժարվում է ուտել, ապա տվեք նրան գնդակ, ցատկապարան, ուղարկեք խաղալու, և  նա կվերադառնա այնքան քաղցած, որ չեք էլ պատկերացնում:

 

  • Մի տվեք երեխային շատ քաղցրեղեն

Արագ ածխաջրերը  խանգարում են նյութափոխանակությունը, նպաստում են ճարպակալմանը: Թույլ մի տվեք երեխան  չափից շատ ուտի շոկոլադ,  թխվածքներ, տորթեր, և հատկապես կոկա-կոլա:

 

  • Հետևեք երեխայի աղիների աշխատանքին

Մշտական փորկապությունները կամ փորլուծությունները թուլացնում են երեխայի իմունիտետը:  Երեխան պետք է շատ ուտի շիլա,  բանջարեղեն և բավարար քանակությամբ հեղուկ խմի:

 

  • Նորմայի մեջ պահեք երեխայի սենյակի ջերմաստիճանը

Առողջության համար  լավագույն ջերմաստիճանը  20С աստիճանն է, իսկ օդի խոնավությունը՝ 50 %, երեխայի սենյակում պետք է ժամանակ առ ժամանակ խոնավ մաքրում իրականացնել, օդափոխել սենյակը, երեխայի սենյակում պետք է հնարավորին քիչ լինեն  փոշեկլանիչ իրերը:

  • Մի վախեցեք «մանկական» հիվանություններից

Շատ ծնողներ վախենում են երեխային ուղարկել մանկարապտեզ, մտածելով որ նա հանկարծ կարող է վարակվել ջրծաղիկով, կարմրախտով: Դրանից վախենալ պետք չէ: Նա կարող է վարակվել դպրոցում, և պետք է հաշվի առնել, որ բարձր տարիքում այդ հիվանդություններն ուղեկցվում են բարդություններով:

 

  • Նախօրոք երեխային պատրաստեք մանկապարտեզին

Մի սահմանափակեք երեխայի շփումը այլ երեխաների հետ,  հաճախակի նրան թողեք տատիկի, պապիկի մոտ, այդպես նա ավելի հեշտությամբ կսովորի մանկապարտեզին և կխուսափի հոգեբանական սթրեսից:

Նյութը հրապարակման պատրաստեց Goodinfo-ն

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

Սա պիտի կարդան բոլոր ծնողները. ինչ անել, որ երեխան միշտ առողջ լինի, բժիշկ Կոմարովսկու անգին խորհուրդները