9 բան, որ տարբերակում են հարուստ մարդուն հասարակ մարդուց. ահա, թե որն է նրանց հաջողության գաղտնիքը…

Եթե նայենք համաշխարհային մասշտաբներով, ապա հարուստ մարդկանց մոտեցում կյանքին փոքր-ինչ այլ է: Եվ միգուցե հենց դա է նրանց հարուստ լինելու պատճառը:

Ահա հարուստ մարդկանց կյանքի 9 կարևորագույն կանոնները.

  • Նրանք շատ հանգիստ կարող են գնել երկրորդ ձեռքի ապրանքներ:

Հարուստ մարդիկ ինքնագնահատականի բարձրացման խնդիր չունեն, որ չափազանց թանկ իրեր գնեն: Սա բնորոշ է այլ տիպի մարդկանց: Հարուստ ապրող մարդը ոչ մի վատ բան չի տեսնում գնել օգտագործված մեքենա, կահույք, անգամ զգեստներ: Եթե կարելի է դրա վրա խնայել, ապա՝ ինչու՞ ոչ:

 

  • Նրանք գնում են հասանելի իրեր

Հարուստ մարդը ապրանք է ձեռք բերում իր գրպանին համապատասխան: Նա երբեք բանկից վարկ չի վերցնի իր աշխատավարձի չափով:

 

  • Նրանք գնում են երկարակյաց ապրանք

Երբեմն էժան բան գնելով մենք մեզ խաբում ենք, թե տնտեսեցինք: Եթե գայթակղվում եք էժան կոշիկի գնով, ապա մի պահ մտածեք. այն ամենայն հավանականությամբ անորակ է և շատ շուտով շարքից դուրս կգա ու ստիպված կլինեք նորը ձեռք բերել: Ստացվում է կրկնակի ու եռակի ծախս: Իսկ ավելի լավ չէ՞ միանգամից գնել մի քիչ թանկը ու որակյալը:

  • Նրանք պատրաստ են սպասել

Հոգեբանները հետաքրքիր փորձ են արել, որպեսզի պարզեն հարուստների հոգեբանությունը:

Մարդկանց խմբին առաջարկեցին երկու տարբերակ. 1. հենց հիմա նրանց տալիս են 5 դոլար. 2 նրանց տալիս են 10 դոլար, բայց մի որոշ ժամանակ անց: Մարդկանց մեծ մասը նախընտրեց առաջին տարբերակը, միայն մի քանիսը համաձայնվեցին 2րդ տարբերակին: Հարուստները պատրաստ են սպասել ավելի մեծ եկամուտի համար:

 

  • Նրանք չեն գնում թոշակի

Իհարկե հարուստներ ևս հանգստի կարիք ունեն, սակայն անգամ թոշակի տարիքը լրանալուց հետո նրանք շարունակում են աշխատել:

 

  • Նրանք տնտեսում են

Մենք հաճախ խաբնվում ենք մարքեթինգային հնարքներին, բայց ոչ հարուստները: Նրանք գնում են միայն այն, ինչը իրենց իրոք պետք է:

  • Նրանք օգտվում են զեղչերից

Ինչու վճարել ավելի, եթե կարելի է տնտեսել:

 

  • Նրանք պլանավորում են իրեն բյուջեն

Հարուստ մարդիկ շատ լուրջ են վերաբերվում իրենց բյուջեի պլանավորմանը: Նրանք հստակ գիտեն իրենց ծախսերն ու եկամուտները, անգամ բոնուսներն ու նվերները:

  • Նրանք հարուստ տեսք չունեն

Հարուստ մարդիկ կարիք չունեն ցույց տալու, որ իրենք հարուստ են: Նրանք ունեն ադեկվատ ինքնագնահատական և սովորական մարդու տեսք ունեն:

 

Նյութը հրապարակման պատրաստեց Goodinfo-ն

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

9 բան, որ տարբերակում են հարուստ մարդուն հասարակ մարդուց. ահա, թե որն է նրանց հաջողության գաղտնիքը…